ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելի ռազմական ինքնաթիռները, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հասել են մայրաքաղաք Բեյրութ

Իսրայելի ռազմական ինքնաթիռները, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հասել են մայրաքաղաք Բեյրութ

Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ թռչում են Լիբանանի օդային տարածքով:

Գործակալությունը նշել է, որ ինքնաթիռները թռչում են միջին բարձրության վրա և հասնում մինչև մայրաքաղաք Բեյրութ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից` երկրի օդային տարածքի խախտումներ տեղի են ունենում ամեն օր, սակայն Բեյրութի և Հյուսիսային Լիբանանի վրայով թռիչքները հազվադեպ են լինում:

Երկուշաբթի օրը «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը տեսանյութով ցուցադրել էր իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող F-35 կործանիչի թռիչքը Լիբանանի երկնքում:

  • Կիսվել: