երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում 60-ամյա Արթուր Պ․-ն իր վարած «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին գտնվող սատկած ձիուն ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը և ուղևորը՝ 21-ամյա Սեդա Պ․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: