Իսրայելի պայքարն Իրանի ժողովրդի դեմ չէ, մեր պայքարը ռեժիմի դեմ է. Նեթանյահու
Իսրայելի պայքարն Իրանի ժողովրդի դեմ չէ։ Մեր պայքարը ռեժիմի դեմ է։ 24 ժամվա ընթացքում Իսրայելը ոչնչացրել է Պահապանների կորպուսի հրամանատարությունը, միջուկային ոլորտի հիմնական գիտնականներին, ուրանի հարստացման ամենամեծ օբյեկտներից մեկը և Իրանի հրթիռների զգալի մասը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու
Նա Իրանի քաղաքացիներին կոչ է արել ոտքի ելնել իրենց կառավարության դեմ։
«Եկել է ժամանակը, որ դուք համախմբվեք ձեր դրոշի և ձեր պատմական ժառանգության շուրջ՝ պաշտպանելով ձեր ազատությունը չար և ճնշող ռեժիմից: Այն երբեք ավելի թույլ չի եղել: Սա ձեր հնարավորությունն է ոտքի կանգնելու և ձեր ձայնը լսելի դարձնելու համար», - ասել է Նեթանյահուն: