ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի ՊԲ-ն հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելի ՊԲ-ն հարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարված է հասցնում Լիբանանին՝ ի պատասխան արկի, որն ընկել է հյուսիսային Իսրայելի բաց տարածքում, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշենք, որ այսօր ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ օդային ռմբակոծման ազդանշանները միացվել են երկրի հյուսիսային հատվածում:

Բանակն իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, հայտնել է. ՛՛Արձանագրվել է արկի արձակում Մարգալիոտա շրջանի ուղղությամբ, որն ընկել է բաց տարածքում: Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի արձակման աղբյուրին՛՛:
 
Հաղորդվում է նաև, որ գիշերը արկ է արձակվել Լիբանանի հետ սահմանին գործող Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռի ուղղությամբ։ Հայտարարության համաձայն՝ իսրայելական բանակի անօդաչու թռչող սարքն այնուհետ խոցել է արձակման կայանը:

  • Կիսվել: