շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի նախագահը ժամանել է Թուրքիա

Իսրայելի նախագահը ժամանել է Թուրքիա

Այսօր Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պետական այցով ժամանել է Անկարա, հայտնել է ՛՛Անադոլու՛՛-ն:

Նշվում է, որ սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա՝ 2008 թվականից ի վեր։

Հերցոգին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Հայտնի է, որ նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների երկկողմ ապա ընդլայնված կազմով հանդիպումները, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Կողմերը քննարկելու են երկու երկրների համագործակցության վիճակն ու հեռանկարները։

  • Կիսվել: