Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել
Իսրայելի հյուսիսային հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ ազդանշանն առաջինը հնչել է Մարգալիոտ քաղաքում։ Այնուհետև հայտնել են, որ ազդանշանները հնչել են Իսրայելի ամբողջ հյուսիսում:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ Իսրայելի տարածք ներթափանցած թռչող սարք չի հայտնաբերվել: