շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարներն ու Քաթարի վարչապետը քննարկել են պատանդների ազատ արձակումը

Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարներն ու Քաթարի վարչապետը քննարկել են պատանդների ազատ արձակումը

Այսրօր Դոհայում հանդիպել են Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնին, ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը և Քաթարի վարչապետ Մուհամեդ Ալ Թանին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Համասի կողմից պահվող իսրայելցի պատանդների շուրջ ստեղծված իրավիճակը։

Բանակցությունները վերաբերել են 10-15 պատանդների ազատ արձակմանը պատերազմի մեկ կամ երկու օր մարդասիրական դադարի դիմաց։

Բանակցություններում քննարկվել է նաև Գազա վառելիքի ներկրումը թույլատրելու հարցը։

 

 

 

 

 

  • Կիսվել: