ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում գործողությունների մեկնարկից ի վեր ՀԱՄԱՍ-ի 11 ամրացված ռազմական հենակետ գրավելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում գործողությունների մեկնարկից ի վեր ՀԱՄԱՍ-ի 11 ամրացված ռազմական հենակետ գրավելու մասին

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գործողությունների մեկնարկից ի վեր գրավել են ՀԱՄԱՍ-ի 11 ամրացված ռազմական հենակետեր: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է՝  գիշերն Իսրայելի ռազմածովային ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հարվածներ են հասցրել այն շենքերին, որոնցում թաքնվում են ՀԱՄԱՍ-ի անդամները:

՛՛՛Հարվածների են ենթարկվել նաև պահեստները, որտեղ պահվել է ՀԱՄԱՍ-ի տեխնիկան: Ոչնչացվել են Ալ-Շաթի ճամբարի տարածքում գտնվող շենքերի ներսում մի շարք ռազմական թիրախներ՛՛,-ասված է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: