ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի բանակը Գազայի կենտրոնում բուլդոզերներով փորում է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը

Իսրայելի բանակը Գազայի կենտրոնում բուլդոզերներով փորում է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը

Գազայի հատվածում բախումները շարունակվում են: Պաղեստինյան կողմը հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Ալ Քուդս հիվանդանոցին: Իսրայելական կողմը պնդում է, որ հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներ կան:

ԶԼՄ-ները գրում են, որ իսրայելական ուժերը մոտեցել են նաև Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցին, դրա մոտակայքում կատաղի մարտեր են: Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը Գազայի կենտրոնում է և բուլդոզերներով փորում է հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը: Իսրայելական կողմը, միաժամանակ, չի ընդունել Ալ-Շիֆային հարվածելու համար մեղադրանքները:

ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ վերջին մի քանի օրում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներ և 100-ից ավելի զինյալներ: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքին:

  • Կիսվել: