Իսպանիայում դարձյալ հայտարարել են ջրհեղեղի վտանգի մասին
Իսպանիայի որոշ հատվածներ կրկին տագնապի մեջ են՝ անձրևի, քամու, ձյան և ուժեղ ալիքների պատճառով, հայտնել է երկրի պետական օդերևութաբանական գործակալությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր Բալեարյան կղզիներում, Վալենսիայում և Կատալոնիայում անձրևների ու ափամերձ գոտիներում առկա իրավիճակի պատճառով վտանգի նարնջագույն (միջին) մակարդակ է հայտարարվել»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Իսպանիայի ամենախոցելի ինքնավար համայնքները միջերկրածովյան տարածաշրջանում գտնվողներն են։ Սպասվում է, որ տեղումների քանակն այնտեղ կհասնի ժամում 40 լիտրի։ Մուրսիա ինքնավար համայնքում տեղումների համար դեղին նախազգուշացում է տրվել, իսկ Աստուրիայում, Կաստիլիայում և Լեոնում սպասում են ձյան առատ տեղումներ։
Նշենք, որ մինչ օրս ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 220-ը։