երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իսպանիայում արտակարգ ռեժիմը կերկարաձգվի. վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 809 մարդ. CNN

Իսպանիայում արտակարգ ռեժիմը կերկարաձգվի. վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 809 մարդ. CNN

Իսպանիայում 15 օրով կերկարաձգվի երկրում սահմանված մեկուսացման և բարձր պատրաստականության վիճակը, որով խստորեն սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ  արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մնչև ապրիլի 26-ը: Այս ընթացքում փակ կմնան դպրոցներն ու ձեռնարկությունների մեծ մասը:

«Մենք մեծ ճգնաժամի առաջ ենք կանգնել՝ պայքարելով մեր կյանքի համար», - ասել է Սանչեսը ժողովրդին ուղղված ուղերձում:

Իսպանիան կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկիրն է ողջ աշխարհում՝ Իտալիայից հետո: Վարակվածների թիվը հասել է 124 736-ի, որոնցից 34 219-ը ապաքինվել են:

  • Կիսվել: