երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրաքը ավելի քան 6000 զինվոր է տեղակայել Իրանի և Թուրքիայի հետ սահմանին

Իրաքը ավելի քան 6000 զինվոր է տեղակայել Իրանի և Թուրքիայի հետ սահմանին

Իրաքը վերջերս Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 6000 զինծառայող է տեղակայել։ Նման տվյալներ է հայտնել  Իրաքի ՆԳՆ ղեկավար Աբդել Ամիր ալ-Շամմարին։

«Մենք ավելի քան 6000 զինվորական ենք տեղակայել Իրաքյան Քուրդիստանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նախարարը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իրաքի սահմանները «կարմիր գիծ» են, և մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու նրա անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ՆԳ նախարարը։

Ալ-Շամմարին հավելել է, որ վերջերս Սիրիայի հետ սահմանին 650 կմ երկարության պատ է կառուցել, ձեռք է բերվել նաև ժամանակակից տեխնիկա՝ իրաքյան սահմանների ամբողջականությունն ապահովելու համար։

Դեկտեմբերի սկզբին Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին հրամայեց սահմանապահներին «զրոյական գիծ պահել» Թուրքիայի և Իրանի հետ սահմանների երկայնքով՝ վերջ դնելու երկու երկրների զինված ուժերի և քրդական կազմավորումների միջև հակամարտություններին։ Անկարան ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է համարում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որի առանձին կիսառազմական ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Իրաքում։ Թեհրանը պնդում է, որ քրդական կազմավորումները ապակայունացնում են իրավիճակը իսլամական հանրապետությունում։

  • Կիսվել: