շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունն անհանգստացնում է ԱՄՆ-ին

Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունն անհանգստացնում է ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային հարձակումների առնչությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի, ուղղված են քուրդ զինյալների դեմ՝ հայտնում է Ermenihaber-ը։

Պետքարտուղարությունը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգանք ցուցաբերել Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ավելի վաղ Թուրքիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ռմբակոծության նշանակետը տեղի հիվանդանոցի շենքն էր։ թուրքական ինքնաթիռների թիրախում էին հայտնվել նաև հիվանդանոցում գտնվողներին օգնության շտապող քաղաքացիները։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։ Կան վիրավորներ։

  • Կիսվել: