հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրաքի տարածքը չի դառնա պատերազմի դաշտ. Իրաքի ԱԳՆ

Իրաքի տարածքը չի դառնա պատերազմի դաշտ. Իրաքի ԱԳՆ

 Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն, ասել է Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է. «Իրաքի տարածքը ոչ մի դեպքում չի դառնա բախումների և պատերազմի դաշտ»: Նախարարը հավելել է, որ այդ սկզբունքային դիրքորոշումը Բաղդադը հասցրել է Թեհրանին և Վաշինգտոնին:

Ալի ալ-Հաքիմը նշել է, որ Իրաքը պետք է մնա չեզոք և չպետք է ներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում: Նախարարն ավելացրել է, որ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում կամրապնդի ահաբեկիչների դիրքերը:

  • Կիսվել: