չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանը պաշտպանում է Իրաքի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը պաշտպանում է Իրաքի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է, որ Թեհրանը պաշտպանում է Իրաքի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Իրաքին նվիրված տարածաշրջանային աջակցության նիստի ընթացքում, Հուսեյն Ամիր Աբդուլլահյանն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, միաժամանակ աջակցելով կայունությանը, անվտանգությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, արժանապատվությանը և Իրաքի տարածաշրջանային և միջազգային կարգավիճակի բարձրացմանը, հայտարարում է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման պատրաստակամության մասին»:

Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է.«Իրանը տարածաշրջանային համագործակցությունը դիտարկում է որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու հիմք՝ ընդգծելով տարածաշրջանում երկրների կարևոր դերը և հայտարարում այդ նպատակներին առաջ տանելու իր պատրաստակամության մասին»:

Նա հավելել է.«Մեր տարածաշրջանն ունի կրոնական, մշակութային, քաղաքակրթական բոլոր բնութագրերը և համագործակցության և մերձեցման նյութական և հոգևոր կարողությունները, սակայն ցավոք, արտաքին միջամտության և անվտանգությանն ուղղված մտածողության գերակայության պատճառով, բախվել է բազմաթիվ խնդիրների, այդ թվում ՝ պատերազմի, անկայունության և անապահովության»:

Նա շեշտել է.«Այսօր մեզ անհրաժեշտ է կայուն տարածաշրջանային անվտանգություն `տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, որի իրագործումը կախված է խաղաղության և զարգացման տնտեսական ռեսուրսներից»:

 

  • Կիսվել: