հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը մտադիր է եւս 10 արբանյակ արձակել եւ ստեղծել նոր կենսատիեզերական պարկուճ

Իրանը մտադիր է եւս 10 արբանյակ արձակել եւ ստեղծել նոր կենսատիեզերական պարկուճ

Իրանի տիեզերական գործակալությունը մտադիր է արձակել եւս 10 արբանյակ, հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը, տեղեկացրել է Mehr-ը։

Նա նշել է, որ շուտով, մինչեւ իրանական նոր տարին (սկսվում է 2024թ. մարտի 21-ին), կարձակվեն լրացուցիչ արբանյակներ, կստեղծվեն 1,5 տոննա քաշով կենսատիեզերական պարկուճներ։ Դալիրիանն ընդգծել է տարբեր երկրների տիեզերական գործունեության լայն մասնակցությունը։ Նրա խոսքով՝  Իրանի տիեզերական արդյունաբերությունը ներառում է կարեւորագույն գիտական եւ տեխնոլոգիական նվաճումները՝ արբանյակների նախագծումը, դրանց կառուցումը, ուղեծիր դուրս բերելը եւ դրանց արդյունքների օգտագործումը։

Նա նաեւ ընդգծել է Իրանի ինքնաբավությունը կենսատիեզերական ոլորտում։ Երկրի շարունակվող ջանքերն այս ոլորտում ուղղված են այն բանին, որ գերազանցեն նախորդ հաջողությունները, հատկապես դրանցում մարդկանց թվաքանակի հարցում։

«Իրանը ներկայում կառուցում է իր կենատիեզերական պարկուճը՝ մտադրվելով գերազանցել նախորդ պարկուճի հնարավորությունները։ Պարկուճում մարդ ուղարկելու փորձ է արվում»,- ասել է նա։

Դալիրիանը հիշատակել է նաեւ Իրանի՝ տիեզերք իր առաջին աստղագնացն ուղարկելու մտադրության մասին՝ առանց օտարերկրյա օգնության։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: