շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանը մեզ համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին․ Լուկաշենկո

Իրանը մեզ համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին․ Լուկաշենկո

Բելառուսը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական գործընթացներում: Այս մասին Մինսկում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Белта-ն:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկն ընդլայնում է առևտրային հարաբերությունների աշխարհագրությունը և նոր շուկաներ է բացում երկրների համար։

Բելառուսի նախագահը վստահ է, որ դա նշանակալի ներդրում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հիմքի ձևավորման գործում, որը կամրապնդի բոլոր մասնակիցների տնտեսական անվտանգությունը։

«Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ ուղին։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Համոզում են։ Հենց դա է մեզ անհրաժեշտ առաջին հերթին»,- ասել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: