հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Սիրիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանը շարունակելու է կանգնած մնալ այդ երկրի սիրիայի ժողովրդի կողքին, գրում է parstoday.com-ը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն, ով այցելել է Սիրիա, այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը նախկինի նման շարունակելու է աջակցել Բաղդադին՝ տնտեսական վերակառուցման և մշակութային համագործակցության հարցերում:

Խաթիբզադեն հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադին: Հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև մշակութային և լրատվական համագործակցությունը:

Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է մշակույթի և լրատվության ոլորտում երկու երկրների միջը համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակը ևս ընդգծելով երկու երկրների մշակութային և լրատվամիջոցների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը ասել է, որ Սիրիայի ժողովրդի դիմադրությունը հանգեցրել է ահաբեկչական խմբավորումների ձախողմանը:

 

 

  • Կիսվել: