ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին. ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին. ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Միջուկային պարտավորությունների կրճատման մասին որոշ լուրերի վերաբերյալ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանը չկատարված պարտավորություններ չունի և հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT), գրում է parstoday.ir-ը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կառավարության նիստի շրջանակում, պատասխանելով Iran Press-ի թղթակցի հարցին, ասել է, որ Իրանն անկատար պարտավորություններ չունի, և այն հայտարարությունները, որոնք արվում են՝ հոգեբանական գործողություն են:

Էսլամին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն գործարք է եղել երկու կողմերի միջև, որի մի կողմը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ մյուս կողմը՝ նրանք և երբ մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները և չի չեղարկում պատժամիջոցները, Իրանն ինչու պետք է հավատարիմ մնա հանձնառություններին: Հետևաբար Իրանը վարվում է ռազմավարական օրենքի համաձայն:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Իրանի օրենքը գտնվում է լրացուցիչ արձանագրության շրջանակում, որից դուրս չկա ոչինչ:

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ձեռքբերումների վերաբերյալ Էսլամին ասել է, որ կայուն իզոտոպների արտադրության փորձնական գիծ է ստեղծվել, որը ռադիոդեղամիջոցների արտադրության և քաղցկեղի բուժման համար զուգահեռ և այլընտրանքային ձևերից է, որը կգործարկվի «Այգաբացի տասնօրյակ»-ի ընթացքում:

  • Կիսվել: