շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանը հատել է կարմիր գիծը․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանը հատել է կարմիր գիծը․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իրանը հատեց կարմիր գծերը, երբ համարձակվեց հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի վրա: Այս մասին հայտարարել է  ասել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանն անցել է կարմիր գիծը, համարձակվել է, հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլայի ռեժիմը շատ բարձր գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»

Նշենք, որ այս պահին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ լրատվամիջոցների, այս պահին խորհրդակցություններ է անցկացնում անվտանգության մարմինների հետ։

Իսկ ընդամենը րոպեներ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

  • Կիսվել: