կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրանը դատապարտել է Արևմտյան ափին իր ինքնիշխանությունը հաստատելու Իսրայելի փորձը

Իրանը դատապարտել է Արևմտյան ափին իր ինքնիշխանությունը հաստատելու Իսրայելի փորձը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի կողմից օրինագծի հաստատումը, որով օկուպանտ ռեժիմը վերահսկողություն է հաստատում Արևմտյան ափի և Հորդանանի հովտի նկատմամբ, գրում է parstoday.ir-ը:

Հայտարարության մեջ ասվում է. «Քնեսեթի քայլը, զուգորդված Գազայի հատվածում ցեղասպանության և Արևմտյան ափին մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների հետ, ավելի քան երբևէ բացահայտում են այն փաստը, որ ռեժիմը Պաղեստինի և պաղեստինցիների անկախ ինքնության լիակատար ոչնչացումից բացի այլ նպատակ չունի, չի ճանաչում որևէ սահման՝ իր նպատակին հասնելու հարցում և նույնիսկ չնչին ուշադրություն չի դարձնում ՄԱԿ-ի բանաձևերին»։

ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է բոլոր կառավարությունների և միջազգային կազմակերպությունների իրավական, բարոյական և քաղաքական պատասխանատվությունը՝ նպաստելու պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրականացմանը և նրանց ազատագրելու օկուպացիայի ու ապարտհեյդի գերիշխանությունից, հավելելով, որ միջազգային հանրության և իրավասու միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Գազայում և Արևմտյան ափին ցեղասպանությունն ու ռազմական հանցագործությունները կանխելու պարտավորությունների անտեսումը կհանգեցնի ռեժիմի հանցագործությունների սրմանը և անօրինականության ու ագրեսիայի ընդլայնմանը Արևմտյան ափում և դրանից դուրս։

Քնեսեթը 120 ձայնից 71 ձայնով հաստատել է Արևմտյան ափին և Հորդանանի հովտում ռեժիմի գերիշխանության վերաբերյալ օրինագիծը։ Սա քայլ է Արևմտյան ափը Իսրայելի օկուպացիոն ռեժիմին միացնելու ուղղությամբ, ու թեև օրինագիծն ուղղակի իրավական ազդեցություն չունի, այն արտացոլում է այս ռեժիմի տարածամոլության քաղաքականությունը։ Ծրագիրը ներկայացրել է իշխող կոալիցիան՝ Քնեսեթի արձակուրդի մեկնարկից առաջ։

  • Կիսվել: