ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը չի կարողանում եվրոպական արտադրողներից բժշկական սարքավորումներ գնել՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով. Իրանի ԱԳՆ

Իրանը չի կարողանում եվրոպական արտադրողներից բժշկական սարքավորումներ գնել՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այն վարքագիծը, որը Միացյալ Նահանգները դրսևորում է Իրանի ժողովրդի նկատմամբ, հանցագործություն է ընդդեմ մարդկության, գրում է mehrnews.com-ը:

Զարիֆն ասել է. «Բանկային և ֆինանսական սահմանափակումները չեն բնորոշում մարդասիրական իրեր ես գնում, թե ոչ: Երբ բանկը վտանգավոր է համարում Իրանի հետ գործարք կատարելը, այն պարզապես փակում է դուռը»:

Նա նաև նշել է, որ բժշկական սարքավորումների եվրոպական արտադրողներն իրենց ապրանքները չեն վաճառում Իրանին, քանի որ ԱՄՆ-ն վերջիններիս սպառնում է պատժամիջոցներով:

«ԱՄՆ-ն տարբեր եղանակներով տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ: Իրավական տեսանկյունից նայելով՝ դա հանցագործություն է մարդկության դեմ»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք ամերիկացի պաշտոնյաներն օգնություն  առաջարկե՞լ են Իրանին: Այս առնչությամբ Զարիֆը նշել է, որ այդ առաջարկը «կեղծավորություն» էր: «Օրեր առաջ պետքարտուղար Պոմպեոն խնդրել է մյուս երկրներին պայմաններ ստեղծել Իրանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն ամենն ինչ ԱՄՆ-ն կարող է անել, միջամտելը դադարեցնելն է»,-ասել է նա:

 

  • Կիսվել: