ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանը չի հանդուրժի, որ հարևան տարածքներն անվտանգ ապաստան դառնան Իսրայելի համար. ԻՀՊԿ հրամանատար

Իրանը չի հանդուրժի, որ հարևան տարածքներն անվտանգ ապաստան դառնան Իսրայելի համար. ԻՀՊԿ հրամանատար

Իրանի ՛՛Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՛՛ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը զգուշացրել է հարևան երկրներին՝ թույլ չտալ Իսրայելին իրենց տարածքն օգտագործել որպես անվտանգ ապաստան, տեղեկացնում է ՛՛Թասնիմ՛՛-ը:

Գեներալը Սանանդաջ արևմտյան քաղաքում լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Հարևան երկրների կառավարությունները բոլորից լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժանքներ իրականացնում սահմանային շրջաններում՛՛:

Նա նաև ասել է, որ Իրանը ոչ մի դեպքում ՛՛չի հանդուրժի, որ հարևան տարածքները վերածվեն անվտանգ ապաստանի՝ սիոնական ռեժիմի գործողությունների և ներկայության համար՛՛:

Հաղորդվում է նաև, որ, առանց մատնանշելու Ադրբեջանի անունը, որի նախագահը օրերս հանդիմանական հայտարարությամբ էր հանդես եկել իրենց հետ սահմանային շրջանում անցկացվող իրանական զորավարժությունների վերաբերյալ, գեներալը նշել է. ՛՛Չենք կարող ընդունել, որ որևէ երկիր երրորդ երկրի ազդեցության ներքո սադրիչ մեկնաբանություններ անի Իրանի մարտական ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված գործողությունների մասին՛՛:

 

 

  • Կիսվել: