Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 304 հազար մարդ
Իրանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: Ապաքինվել է ավելի քան 304 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:
Հայտնելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 352 հազար 558-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 139 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 20 հազար 264 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 22 միլիոն 605 հազարի, որոնցից մոտ 790 հազարը մահացել է: