կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 284 հազար մարդ

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 284 հազար մարդ

Իրանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: Ապաքինվել է ավելի քան 284 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Հայտնելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 326 հազար 712-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 163 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 18 հազար 427 մարդ»:

Սիմա Սադաթ Լարիի խոսքերով՝ առ այսօր 284 հազար 371 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է մոտ 20 միլիոնի, որոնցից ավելի քան 730 հազարը մահացել է։ Ավելի քան 12 միլիոն 735 հազար մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

 

  • Կիսվել: