ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2822-ի, մահացել է 92 մարդ: Այս տվյալները մարտի 4-ին հրապարակել է հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը, հայտնում է TASS-ը։

Ջահանփուրը հավելել Է, որ «վիրուսի զոհերի թիվը հասել Է 92-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 2336 հիվանդացածի եւ 77 մահացածի մասին:


Մարտի 3-ին Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել Էր, որ 23 պատգամավորների անալիզները ցույց են տվել նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը։

  • Կիսվել: