ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 245-ի, միևնույն ժամանակ մահացածների թիվն արդեն 26 է։

Վարակվածների մեծամասնությունը հայտնաբերվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Ղոմի նահանգում եւ Թեհրանում: Երկրի ներսում կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ ունեցողների ուղեւորությունները սահմանափակվել են։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: