ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն իրականում կարող է շատ ավելի մեծ լինել

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն իրականում կարող է շատ ավելի մեծ լինել

 Իրանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան ներկայացնում են իշխանությունները: Այս մասին հայտնում է The Guardian -ը՝ հիմնվելով իրանական Ղոմ քաղաքում  զանգվածային գերեզմանների՝ արբանյակից արված լուսանկարների վրա:

Նկարներում երևում է, որ փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է, ինչը վկայում է, որ համաճարակի տարածման ծավալները հսկայական են, սակայն իշխանությունները փորձում են քողարկել դա։

ՀԱմաձայն հրապարակման՝ փետրվարի 24-ին, երբ նոր գերեզմանափոսերն արդեն փորվում էին, Ղոմից մի պաշտոնյա երկրի առողջապահության նախարարությանը մեղադրել էր բռնկման իրական ծավալի մասին ճշմարտությունը միտումնավոր թաքցնելու համար:

Հիշեցնենք, որ  վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով ախտահարվել է  ավելի քան 
10 000 մարդ, կա  429 զոհ:

  • Կիսվել: