շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են. Ռոհանի

Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են. Ռոհանի

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարբեր նահանգներում պայմանները տարբեր են», գրում է parstoday.com-ը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում,  նշելով, որ  երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում է նկատվում  և վարակի նոր օջախներ չկան, Հասան Ռոհանին ասել է.«Իհարկե չպետք է զգոնությունը կորցնել և պետք է պահպանել հակահամաճարակայն կանոնները»:

Նախագահ  Ռոհանին հավելել է.«Այսօր աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, արևելյան Ասիայում, ինչպես նաև մեր արևելյան ու արևմտյան հարևան երկրներում կորոնավիրուսի նոր ալիք  է սկսվել»:

ԻԻՀ նախագահը նշել է.«Սեփական արտադրության պատվաստանյութը մեծ պատիվ է Իրանի Իսլամական Հանրապետության համար: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը չնայած կարող էր արտասահմանյան պատվաստանյութ սրսկել, սակայն նա նախըտրեց իրանականը և երեկ պատվաստվեց Քովո Իրան Բարաքաթ պատվաստանյութով: Առաջնորդի այս քայլը շատ արժեքավոր է»:

  • Կիսվել: