ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում դիմակի կրումը կդառնա պարտադիր

Իրանում դիմակի կրումը կդառնա պարտադիր

Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքին:

Նշվում է, որ Ռոհանին կորոնավիրուսի հակազդման շտաբի նիստում մասնավորապես ասել է, որ հուլիսի 5-ից սկսած` հասարակական վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի: Բոլոր ոլորտներում, հատկապես պետական հատվածում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական արձանագրություններով:

Նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չթաքցնել, եթե վարակված են կորոնավիրուսով և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից:

Հիշեցնենք, որ Իրանն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ. փետրվարի 19-ից, երբ իշխանությունները հաղորդեցին COVID-19-ի մասին, երկրում արդեն հայտնաբերվել է ավելի քան 237 հազար դեպք, որից ավելի քան 11 հազար 400-ը մահացել է: Միևնույն ժամանակ, առողջացել է ավելի քան 198 հազար մարդ:

 

  • Կիսվել: