երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ «կասկածելի գործողություններ հրահրելու» մեջ ներգրավվածության համար նախօրեին բերման էր ենթարկվել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը։ 

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ շաբաթ Մաքեյրը մասնակցել է Ամիր Քաբիրի անվան Թեհրանի համալսարանի դիմաց հանրահավաքին։ Մաքեյրը մեղադրվել է «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու մեջ, և համալսարանի դիմաց տեղակայված խանութն օգտագործվել է բրիտանական դեսպանի կողմից որպես «համակարգման վայր»։

Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբի խոսքով՝ դեսպանին ձերբակալել են առանց որևէ բացատրության, ինչը նա բնորոշել է որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»: Նա ասել է, որ Թեհրանը գտնվում է քաղաքական և տնտեսական շարունակական մեկուսացման ճանապարհին, եթե դիվանագիտական հարաբերություններ չսկսի Արևմուտքի հետ:

Դեսպանը մի քանի ժամ անց ազատ էր արձակվել  սակայն ավելի ուշ պետք է բացատրություններ տար տեղի ունեցածի կապակցությամբ։

ԱՄՆ-ի Պետդեպը,  արձաքժգանքելով տեղի ունեցածին, կոչ է արել Իրանին  ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին բերման ենթարկելու համար։  Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Իրանական ռեժիմը բերման է ենթարկել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Դա Վիեննայի կոնվենցիայի խախտում է, որը ռեժիմի համար առաջին դեպքը չէ։ Մենք կոչ ենք անում ռեժիմին պաշտոնապես ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայից իրավունքների խախտման համար եւ հարգել բոլոր դիվանագետների իրավունքները»։

Հիշեցնենք, որ Թեհրանում մեկնարկած հակակառավարական ցույցերի մասկնակիցները  պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Պահանջը պայմանավորված է նրոնովմ որ հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:
Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

  • Կիսվել: