ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության. ԻԻՀ ԱԳՆ

Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության. ԻԻՀ ԱԳՆ

Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա հավաստիացրել է. ՛՛Երկրում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում»։

Ըստ Աբդոլլահիանի՝ շատ բողոքներ արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին քարոզչության արդյունք են։ ՛՛Մի խաղացեք իրանցի ժողովրդի հույզերի վրա՛՛,- ասել է նա:

Նախարարը նաև վստահեցրել է՝ Մախսա Ամինիի մահը ՛՛լրջորեն հետաքննվում է՛՛. նախագահ Էբրահիմ Ռաիսին անձամբ է զանգահարել մահացածի ընտանիքին:

՛՛Իրանցիները զգացմունքային մարդիկ են, և միջադեպից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքում էին, և այժմ բոլորը սպասում են, թե երբ կավարտվի հետաքննությունը՛,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը՞

  • Կիսվել: