ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արեւմտյան մասում գրանցվել Է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:

Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Երեւանի ժամանակով 06:39-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ Իրանի հետ սահմանից մոտավորապես 185 կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ սեյսմաիրադարձությունը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: