ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանն ու ԱՄՆ-ն հաղորդագրություններ են փոխանակում՝ կապված Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանակցությունների հետ. Աբդոլլահիան

Իրանն ու ԱՄՆ-ն հաղորդագրություններ են փոխանակում՝ կապված Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանակցությունների հետ. Աբդոլլահիան

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տեղեկացնում է գրում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ փոխանակումը կկատարվի, ՛՛եթե ամեն ինչ լավ ընթանա՛՛։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաղորդագրություններ են փոխանակում՝ կապված Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու բանակցությունների հետ։

՛՛Իրանի համար շատ կարեւոր է, որ Թեհրանի հասցեին անհիմն մեղադրանքները մերժվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից՛՛,-ասել է Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ  Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ ՛՛ամուր համագործակցությունը՛՛ դրական ազդեցություն կունենա պատժամիջոցների վերացման բանակցությունների վրա։

 

  • Կիսվել: