Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Իսլամաբադի բանակցությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերջին զարգացումները: Այս մասին տեղեկացնում է Anadolu-ն։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները խլել են ավելի քան 3300 մարդու կյանք։
Մինչև անցյալ շաբաթ երկշաբաթյա հրադադարի հայտարարումը՝ Թեհրանը պատասխան հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին, Իրաքին, Հորդանանին և Պարսից ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտներ։
Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանը շաբաթավերջին Պակիստանի Իսլամաբադում ուղիղ բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով վերջ դնել հակամարտությանը, սակայն բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության։


