ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի ռազմական օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանագծի երկանքով. Ադրբեջանի ԱԳ և ՊՆ նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Իրանի ռազմական օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանագծի երկանքով. Ադրբեջանի ԱԳ և ՊՆ նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Իրանի հետախուզական բորտը թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ, ըստ ամենայնի, տեղակայված են Իսրայելի բազաները և որտեղից հնարավոր է հարվածներ հասցնեն Իրանին։ Դրանց մեջ են նաև վերջերս կառուցված Ֆիզուլիի և Զանգելանի օդանավակայանները։ Այս առնչությամբ Ադրբեջանի Արտաքին գործերի և Պաշտպանության հանձնաժողովները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անընդմեջ թռիչք է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով ՝ Զանգելանի և Բիլասուվարի շրջանների ուղղությամբ։

Ինքնաթիռը թռել է երկու երկրների միջև պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում ՝ նաև պետական սահմանի վրայով։

Ի հեճուկս պետական սահմանին ռազմական ինքնաթիռների մոտենալու մասին հարևան պետությանը նախապես նախազգուշացնելու միջազգային մակարդակով ընդունված պրակտիկային, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը երկու երկրների միջև պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը սպառնալիք են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրմանը:

Ադրբեջանի «օկուպացիայից» (չակերտները -խմբ․) ազատագրված տարածքների մոտ կես ժամից ավելի ռազմական ինքնաթիռի թռիչքը սադրանք է և ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ։ Ցանկանում ենք հիշեցնել, որ իրանական կողմն անցյալ տարի էլ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արազ գետի երկայնքով ՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ»։

  • Կիսվել: