ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր անօդաչու սարքեր կներկայացնի

Իրանի պաշտպանության նախարարությունը նոր անօդաչու սարքեր կներկայացնի

 Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին այսօր խոստացել է ներկայացնել «նոր ձեռքբերումները» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում։

Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «ԱԹՍ-ների արտադրության բնագավառում մենք նոր ձեռքբերումներ ունենք, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում», - Աշտիանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը։ Իրանը վերջին տարիներին իրականացնում Է սպառազինությունների մշակում։

Մասնավորապես, փորձարկվել է նոր սերնդի Mersad-16 իրանական բազմանպատակ զենիթահրթիռային համակարգը։ Իրանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ սպառազինության մեջ է հայտնվել Paveh նոր թևավոր հրթիռը, որի թռիչքի հեռահարությունը հասնում է 1650 կիլոմետրի։

  • Կիսվել: