ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Ծրագրվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա: Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»։ Նախատեսվող այցերի ժամկետի մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռայիսիի սպասվող ուղևորությունների ծրագրի մասին  մանրամասներ նույնպես դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում և կլինի վերջին 4 տարիների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Թուրքիա:

Իրանը և Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կազմում են, այսպես կոչված, Աստանայի՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավոր երկրների եռյակը: Նոյեմբերի 23-ին կայացել Է Աստանայի ձևաչափով վերջին հանդիպումը, որի արդյունքներով Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կրկին ընդգծել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, պաշտպանել են հանրապետության տարածքային ամբողջականությունը և մերժել երկրում «նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը», ինչպես նաև դատապարտել են ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը։

Ղազախստանի մայրաքաղաքում Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը, որը կդառնա արդեն 20-րդը, նախատեսված Է 2023 թվականի առաջին կեսին: Բացի դրանից, ակնկալվում է, որ Ռուսաստանում տեղի կունենա նաև «եռյակի» գագաթնաժողովը:

  • Կիսվել: