չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի կամքն ու քաղաքականությունը բարեկամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն է. Ռայիսի

Իրանի կամքն ու քաղաքականությունը բարեկամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն է. Ռայիսի

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի կառավարության կամքն ու քաղաքականությունը բարեկամ երկրների, հատկապես Օմանի հետ համագործակցության ընդլայնումն է», գրում է parstoday.com-ը:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ-Աբուսաիդիի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Անկասկած, Թեհրան-Մասկատ փոխգործակցությունները կարող են արդյունավետ լինել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման, և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լուծման գործում»։

Իրանի նախագահը, գնահատելով այս երկիր այցելելու Օմանի սուլթանի պաշտոնական հրավերը, Օմանի սուլթանին հրավիրել է այցելել Թեհրան։

Օմանի թագավորության արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ Ալ-Աբուսաիդին նույնպես բարձր է գնահատել Իրանի աջակցությունը հարևան երկրներին և ասել.«Իրանի և Օմանի միջև գերազանց հարաբերությունները պատմականորեն հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և դրական համագործակցության վրա և նպաստում են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը»:

Օմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Իրանի նախագահի այցը Օման կլինի պատմական և կնպաստի երկու ժողովուրդների նպատակներին»։

 

  • Կիսվել: