ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի հարավում ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի հարավում ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռ է կործանվել

Օդաչուն բարեահաջող կատապուլտացվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ռազմական ինքնաթիռը կործանվել է Իրանի հարավային Ֆարս նահանգում, տեղեկացրել է Tasnim-ը։

Ֆարսի օդանավակայանների կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆահրեդդին Քեշավարզը տեղեկացրել է, որ ուսումնական ինքնաթիռը կործանվել է Փարիշան լճի մոտ, Քազերուն քաղաքից արեւելք։

Նա նշել է, որ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր, օդաչուն բարեհաջող կատապուլտացվել է։

Կործանված «Sukhoi» կործանիչը պատկանում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժերին։

Նման վթարներ ռուսական արտադրության կործանիչների հետ տեղի են ունեցել Ֆարս նահանգում 2022թ. օգոստոսին եւ Հորմոզգան նահանգում 2022թ. սեպտեմբերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: