չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան. ԻԻՀ ՊՆ

Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան. ԻԻՀ ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է, որ Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանը վճռական է տրամադրված ռազմական իր ծրագրերն առաջ մղելու հարցում, որոնք հիմնված են երկրի ռազմական դոկտրինի վրա։ Աշտիանին նշել է, որ Իրանի ԶՈւ-ն ջախջախիչ հարված կհասցնի ցանկացած անմիտ գործողության։

Իրանի պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին՛՛:

Նշենք, որ այս օրերին Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին:

  • Կիսվել: