ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները վարում են Հայաստանի հետ. Էրդողան

Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները վարում են Հայաստանի հետ. Էրդողան

Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները վարում են Հայաստանի հետ: Ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին՝ կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

«Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում նշանակալի հնարավորություններ կբացեն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ թուրքական աշխարհի համար:

Ես աջակցում եմ այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները վարում են Հայաստանի հետ, և հայտարարում եմ, որ մենք այսուհետ ևս հնարավորինս մեր ներդրումը կունենանք հաստատուն խաղաղության հասնելու գործում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հոկտեմբերի 30-ին Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին: Պատճառը ադրբեջանական ԶԼՄ-ները անվանել են «նախապես ծրագրված միջոցառումները և խիտ երթևեկային/աշխատանքային գրաֆիկը»:

Նրանց տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը ծրագրում է պարգևատրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մինչև 15 տարեկան խաղացողների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներին, որոնք առաջին անգամ անցկացվում են Բաքվում:

  • Կիսվել: