Իրանի հակաօդային պաշտպանության զորավարժությունները համարժեք են եղած սպառնալիքներին. իրանցի հրամանատար
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է. «Այս ուժի զորավարժությունները համարժեք են սպառնալիքներին և ունեն դրանց պատասխանելու կարողություն», գրում է parstoday.com-ը:
Շաբաթ օրը նահատակ Սաթարիի անվան ՀՕՊ-ի խմբի և նրա հրթիռային գումարտակների հետ հանդիպման ժամանակ , բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հավելել է.«ՀՕՊ ուժերի իրարահաջորդ ու հաջող զորավարժությունները համարժեք են սպառնալիքներին և ունեն դրանց պատասխանելու կարողություն»:
Կարևորելով ՀՕՊ սարքավորումների պահպանման ու կիրառման հարցում նոր տեխնոլոգիայի և գիտական արդյունավետ եղանակների կիրառումը, գեներալ Սաբահիֆարդն ասել է.«Պատասխանատուների ու հրամանատարների կողմից սարաքվորումների շահագործման ժամանակ դրանց պահպանման սկզբունքների հարգումը և մասնագիտական այցելությունների կարևորումը, նշանակալի դեր կարող են ունենալ գործառնական կարողությունների մեծացման գործում»: