չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանների միջև երկկողմ համագործակցությունները կընդլայնվեն

Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանների միջև երկկողմ համագործակցությունները կընդլայնվեն

Իրանի իսլամական խորհրդարանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ, քննարկվել է քաղաքական, տնտեսական և խորհրդարանական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զուլնուրը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները, հինգշաբթի օրը հանդիպել են Նախիջևանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասեֆ Թալիբովի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Իրանի հետ Նախիջևանի ինքնավար հանրապետության քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցության զարգացումը և ընդլայնումը:

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունը հինգշաբթի օրը մեկօրյա այցով ժամանել են Նախիջևան:

 

  • Կիսվել: