Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնագրի կատարման գործընթացում առաջընթաց է գրանցվել. Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ասել է, որ Իրանի և գործակալության միջև համաձայնագրի կատարման գործընթացը սկսվել է և առաջընթաց է գրանցել, գրում է parstoday.ir-ը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստի սկզբում իր ներածական խոսքում, անդրադառնալով Իրանի և Գործակալության համատեղ հայտարարության իրականացման գործընթացի մեկնարկին և այս ոլորտում առաջընթացին, Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ այսօր անհերաժեշտ է կայուն գործընթաց, որն առանց ընդմիջման կհանգեցնի այս համատեղ հայտարարության մեջ ընդգրկված բոլոր պարտավորությունների առանց հետաձգման կատարմանը։
Այս հանդիպման օրակարգում են տարբեր միջուկային հարցեր և գործակալության իրագործելի հարցեր։ Համաձայն հայտարարված ծրագրի՝ խորհրդի անդամների օրակարգում նշված հարցերից են Իրանի միջուկային գործունեության հավաստիության ստուգումն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի լույսի ներքո վերահսկումը և երաշխիքների համաձայնագրի կատարումը։
Նշենք, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորագույն պատճառներից է Ռաֆայել Գրոսիի 2023 թվականի մարտին Թեհրան կատարած այցը և նրա հանդիպումն ու բանակցությունները Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետութան Նախագահի հետ հանդիպումը։
Այս հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է. «Իրանն ունի համագործակցության ամենաբարձր մակարդակը Գործակալության հետ՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից լիովին պրոֆեսիոնալ վերաբերմունք դրսևորվելու և տիրակալ ուժերի ազդեցության տակ չհայտնվելու դեպքում, այս համագործակցությունը կարող է շարունակվել և զարգանալ»։