հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի դպրոցներում գարշահոտ գազ տարածելու գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 հոգի

Իրանի դպրոցներում գարշահոտ գազ տարածելու գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 հոգի

Իրանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ դպրոցներում գարշահոտ գազ տարածելու գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 հոգի, գրում է parstoday.ir-ը:

Հայտարարության մեջ ասված է. «Ձերբակալվածներցի մի քանիսը, արկածախնդությունից ելնելով և նպատակ ունենալով փակել տալ դպրոցները, ստեղծված լարված իրավիճակի ազդեցությամբ, կիրառել են գարշահոտ գազեր, որոքն անվտանգ են: Այդ մասին նրանք խոստովանել են հարցաքննության ժամանակ»:

Նախարարությունը նշել է, որ ձերբակալ;վածների մեջ կան նաև քաղաքացիներ, ովքեր նպատակ են ունեցել սարսափի մատնել հասարակությանը և անվստահություն ստեղծել համակարգի նկյատմամբ:

Ըստ այս հայտարարության, հետաքննությունը և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ ձերբակալվածների կապերի բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: