հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ Բաքվի ոչ բարի կամքի դրսեւորում է. Իրանի ԱԳՆ

Իրանի դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ Բաքվի ոչ բարի կամքի դրսեւորում է. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հրավերը երկրի ԱԳՆ։

Նա նշել է, որ դեսպանի հրավերը ԱԳՆ-ին կապված է եղել Իրանի տարածքում ինքնաթիռի թռիչքի հետ։

«Դա կանոնավոր չվերթ էր, որն իրականացվում է Իրանի սահմանամերձ շրջաններում և Իրանի տարածքում մոնիտորինգի շրջանակներում։ Նման թռիչքներ նախկինում արդեն իրականացվել են։ Թռիչքն իրականացվել է Իրանի օդային տարածքում Ադրբեջանի սահմանից բավական հեռավորության վրա և սովորաբար այն իրավիճակներում, երբ տեղի է ունենում տեխնիկական սխալ, ռադարներն ու պաշտպանական ցանցերը տալիս են անհրաժեշտ նախազգուշացումները։ Այս թռիչքի հետ կապված՝ Իրանը ռադարային նախազգուշացում չի ստացել, ինչը նշանակում է, որ սխալ չի եղել»,- ընդգծել է Քանանին։

Նա հավելել է, որ Իրանը պաշտպանության ոլորտում հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, գործում է դեսպանատունը, կա ՊՆ կցորդ, եթե Բաքուն բարի կամք դրսևորեր այս հարցում, ապա «հարցը կարող էր լուծվել մեր երկրի դեսպանատան հետ»։ 

«Այդ իսկ պատճառով մենք չենք կարող մեկնաբանել Ադրբեջանի գործողությունները, որը դեսպանին հրավիրել էր ԱԳՆ և հրապարակել այս թեման, որպես բարի կամքի դրսևորում և բնորոշ երկու հարևան երկրների միջև բնականոն հարաբերություններին։ Մենք Ադրբեջանի հետ հարևաններ ենք և միմյանց պատմական թեւերն ենք,  ակնկալում ենք ազնիվ համագործակցություն և նման մասնագիտացված թեմաների քննարկում և լուծում մասնագիտացված շրջանակներում։ Մենք բազմիցս ընդգծել և կրկին շեշտել ենք, որ վիճահարույց թեմաների քննարկումը ԶԼՄ-ներում չի նպաստի խնդրի լուծմանը և բարի կամքի դրսևորում չէ»,- ասել է Քանանին։

  • Կիսվել: