կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են. Թրամփ

Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են. Թրամփ

Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել և/կամ երկրի երեսից ջնջվել են։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք շարք վերադարձնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար դա անել, նրա համար շատ ավելի լավ կլիներ ամեն ինչ նորից սկսել երեք տարբեր վայրերում, մինչև այդ օբյեկտները կոչնչացվեին, եթե, իհարկե, որոշեր դա անել։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»:

  • Կիսվել: