շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Անկարա

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Անկարա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մեկնել է Անկարա՝ բանակցելու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ցավակցություն հայտնելու անցած ամիս հարեւան երկրում տեղի ունեցած մահասփյուռ երկրաշարժերի առիթով, տեղեկացրել է Tasnim-ը։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Անկարայի օդանավակայանում Ամիր Աբդոլահիանը լրագրողներին ասել է, որ իր ուղեւորության նպատակը Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին ցավակցություններ հայտնելն է երկրաշարժերի հետ կապված։

Նա նշել է, որ կայցելի երկրաշարժերից տուժած որոշ շրջաններ։

Իրանի արտաքին գործերի նախարարն ավելացրել է, որ նաեւ բանակցություններ կվարի թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ վերջին միջազգային իրադարձությունների, ինչպես նաեւ Թեհրանի եւ Անկարայի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին։

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ ինը ժամ տարբերությամբ, հանրապետության հարավարեւելյան Կահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են թուրքական տասը նահանգներում եւ հարեւան երկրներում, նրանցից ամենից շատ տուժել է Սիրիան։ Աղետի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ 

  • Կիսվել: