ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է Բահրեյնի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է Բահրեյնի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին

 Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող է դրական ազդեցություն ունենալ Իրանի հարաբերությունների վրա նաև տարածաշրջանի այլ երկրների հետ, այդ թվում ՝ Բահրեյնի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, գրում է Fars-ը։

Թեհրանի և Էր Ռիյադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին հայտնի շիա աստվածաբան Նիմր ան Նիմրի մահապատժի դեմ։
Վերջին ամիսներին երկու կողմերն էլ ցանկություն էին հայտնել վերացնել տարաձայնությունները։
2023 թվականի մարտի 10-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է բացել դեսպանություններ։

  • Կիսվել: